կարևոր
1159 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-23 23:41

Գնդային ցուցադրական զորավարժություն` մարտական հրաձգությամբ

Գնդային ցուցադրական զորավարժություն` մարտական հրաձգությամբ

Մայիսի 22-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել է գնդային ցուցադրական զորավարժության մարտական հրաձգության փուլը՝ գնդապետ Հ. Սևոյանի ղեկավարությամբ: Զորավարժության ընթացքին հետևել են ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ- ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ա.Մակարյանը և ԶՈւ ՊԳՎ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, գունդը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են ղեկավարման կետեր, տրվել է պահպանությունից պաշտպանության անցնելու հրահանգ: Մարտական հրաձգությամբ կասեցվել է պայմանական հակառակորդի գրոհը, գնդի անձնակազմն անցել է հակահարձակման՝ գրավելով ռազմավարական բարձունքներ:

Զինծառայողների պատրաստության աստիճանն ու զորավարժության արդյունքները գնահատվել են բարձր: