կարևոր
1040 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-23 22:41

Արոնյանը պարտվեց Lindores Abbey Rapid Challenge-ի քառորդ եզրափակիչում

Արոնյանը պարտվեց Lindores Abbey Rapid Challenge-ի քառորդ եզրափակիչում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս մնաց Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարից:

Քառորդ եզրափակիչում Արոնյանի մրցակիցը ԱՄՆ-ից Հիկարու Նակամուրան էր: Արագ և կայծակնային շախմատի 5 պարտիաներից հետո Արոնյանը զիջեց 2:3 հաշվով:

Lindores Abbey Rapid Challenge-ը կազմակերպել է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մրցաշարը մեկնարկել է մայիսի 19-ին և կեզրափակվի հունիսի 3-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար: