Երեկ տեղի ունեցած ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել Հայաստանի տարբեր բնակավայրերին: Հանրային շինություններից մինչեւ առանձնատներ։
Լոռիում տանիքներ է պոկել, ծառեր տապալել: Արդյունքում մի քանի համայնքներ հոսանքազրկվել են: Ամենից շատ տուժել է Լեռնանցք համայնքը: Այստեղ քամին պոկել է ոչ միայն բնակիչների տների տանիքները, այլեւ՝ դպրոցինը։
Մանրամասները՝ տեսանյութում։