468 դիտում, 2020.05.23 22:02

Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը հայտնել են Ադրբեջանի ՊՍԾ զինծառայողի մահվան մասին․ «Ռազմինֆո»

Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը հայտնել են Ադրբեջանի ՊՍԾ զինծառայողի մահվան մասին․ «Ռազմինֆո»

Ինչպես գրում է «Ռազմինֆոն», մայիսի 23-ին սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը գրել են, որ Ադրբեջանի Ղազախի շրջանում մահացել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող Ալիև Ամրահ Վալի օղլուն (Əliyev Əmrah Vaqif oğlu):

Գրառումներում նշվում է, որ հայտնի չէ, թե զինծառայողը ինչ պայմաններում է մահացել՝ մարտական, թե ոչ մարտական: Այս մասին ՊՍԾ֊ն դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել։

Հարկ է նշել նաև, որ գրառումներն ադրբեջանական տիրույթում տարածվում են նույն տեքստով՝ եկած մեկ աղբյուրից, այդ պատճառով հավանական է նաև, որ տեղեկատվությունը ոչ հստակ լինի։

Հավելենք, որ 2020թ. հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 21 կորստի մասին։

կիսվել նյութով -