218 դիտում, 2020.05.23 20:26

Արոնյանը Նակամուրայի հետ երկրորդ պարտիայում կիսեց միավորը

Արոնյանը Նակամուրայի հետ երկրորդ պարտիայում կիսեց միավորը

Շախմատի առցանց Lindores Abbey Rapid Challenge մրցաշարում կայացան քառորդ եզրափակչի երկրորդ տուրի պարտիաները:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը քառորդ եզրափակիչում Հիկարու Նակամուրան է: Երկրորդ տուրում Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 55-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը: Մրցախաղում Արոնյանն ունի 1,5, իսկ Նակամուրան 0,5 միավոր: Գրոսմայստերները կանցկացնեն ևս երեք պարտիա:

Միաժամանակ մյուս խաղում մրցում են Չինաստանի երկու ներկայացուցիչ` Դին Լիժենը և Յու Յանգյին: Նրանց մրցախաղում հաշիվը 1:1 է:

Lindores Abbey Rapid Challenge-ը կազմակերպել է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մրցաշարը մեկնարկել է մայիսի 19-ին և կեզրափակվի հունիսի 3-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:

կիսվել նյութով -