446 դիտում, 2020.05.23 20:23

Իսպանիայում տասնօրյա ազգային սուգ կհայտարարվի՝ նվիրված COVID-19 համաճարակի զոհերի հիշատակին

Իսպանիայում տասնօրյա ազգային սուգ կհայտարարվի՝ նվիրված COVID-19 համաճարակի զոհերի հիշատակին

Իսպանիայի կառավարությունը COVID-19 համաճարակի զոհերի հիշատակին նվիրված տասնօրյա ազգային սուգ կհայտարարի երկրում: Այս մասին մայիսի 23-ին հայտնել Է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը։

«Պանդեմիայի զոհերի հիշատակին նվիրված սգո արարողությունը կսկսվի մայիսի 26-ից և կտեւի տասը օր, դա կլինի երկրի պատմության մեջ ամենաերկար պաշտոնական սուգը: Դրոշները իջեցվելու են բոլոր պետական ​​գերատեսչությունների և նավատորմի նավերի վրա», -ասել է Սանչեսը Մադրիդում կայացած մամուլի ասուլիսում:

Իսպանիայի վարչապետը նաև պարզաբանել Է, որ ներկայում ընթանում է համաճարակաբանական իրադրության ուսումնասիրություն։

Իսպանիան զոհվածների թվով աշխարհում չորրորդ տեղում է. Համավարակի սկզբից ի վեր մահացել է 28,6 հազար մարդ, որոնց մոտ ախտորոշվել է COVID-19:

կիսվել նյութով -