230 դիտում, 2020.05.23 19:53

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը վաղվանից այցելուների համար բաց կլինի

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը վաղվանից այցելուների համար բաց կլինի

Երուսաղեմի Քրիստոսի Հարության տաճարը (հայտնի է նաեւ որպես Տիրոջ Գերեզմանի տաճար) այցելուների համար կբացվի մայիսի 24-ին երկամսյա կարանտինից հետո, որը սահմանվել է նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այս մասին ասվում է Երուսաղեմի պատրիարքարանի հայտարարության մեջ, հաղորդում է ТАСС-ը։

Նշվում է, որ միաժամանակ ներսում կարող է գտնվել միայն 50 մարդ։ Բոլոր այցելուները կջերմաչափվեն։ Պաշտպանիչ դիմակների կրումը նույնպես պարտադիր պայման է տաճար այցելելու համար։ Հավատացյալները պետք է պահեն 2 մ հեռավորություն, ինչպես նաև չդիպչեն քարերին, սրբապատկերներին եւ տաճարի այլ իրերին։

Տիրոջ Գերեզմանի տաճարը փակվել էր մարտի 25-ին։

կիսվել նյութով -