12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Երուսաղեմի Քրիստոսի Հարության տաճարը (հայտնի է նաեւ որպես Տիրոջ Գերեզմանի տաճար) այցելուների համար կբացվի մայիսի 24-ին երկամսյա կարանտինից հետո, որը սահմանվել է նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այս մասին ասվում է Երուսաղեմի պատրիարքարանի հայտարարության մեջ, հաղորդում է ТАСС-ը։
Նշվում է, որ միաժամանակ ներսում կարող է գտնվել միայն 50 մարդ։ Բոլոր այցելուները կջերմաչափվեն։ Պաշտպանիչ դիմակների կրումը նույնպես պարտադիր պայման է տաճար այցելելու համար։ Հավատացյալները պետք է պահեն 2 մ հեռավորություն, ինչպես նաև չդիպչեն քարերին, սրբապատկերներին եւ տաճարի այլ իրերին։
Տիրոջ Գերեզմանի տաճարը փակվել էր մարտի 25-ին։