24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաջողությամբ մեկնարկեց Lindores Abbey Rapid Challenge մրցաշարի քառորդ եզրափակիչում:
Առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով մրցեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ: Պարտիայի 118-րդ քայլին Նակամուրան անձնատուր եղավ: Գրոսմայստերները ևս մեկ պարտիան կանցկացնեն:
Lindores Abbey Rapid Challenge-ը կազմակերպել է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մրցաշարը մեկնարկել է մայիսի 19-ին և կեզրափակվի հունիսի 3-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար: