կարևոր
1549 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-23 19:23

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Դաշնակցության հանրահավաքն էր՝ «Լրջացե՛ք» կոչով․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հանրահավաքից անցել է ուղիղ մեկ տարի, և հանրությունն արդեն անզեն աչքով կարող է արձանագրել՝ ոչ միայն իրական և տեղին էին #ՀՅԴ-ի մտահոգությունները, այլև, ցավոք, ճշգրիտ էին կանխատեսումները։ Լրջանալու փոխարեն հասարակության շրջանում է՛լ առավել խորացնելով թշնամանքն ու ատելությունը, պետության զարգացման իրական օրակարգերի փոխարեն տառապելով անձնական վրիժառությամբ և այդ հողի վրա իրականացնելով «պարտիզանական», ընտրովի գործողություններ, պետական ինստիտուտների անկախության ապահովման փոխարեն դրանք վերածելով անձնական քմահաճույքներն ու պալատական հրահանգները կատարող հիմնարկների, իշխանությունները երկիրը սրընթաց կերպով տանում են դեպի անդունդ։