348 դիտում, 2020.05.23 18:58

Արսեն Թորոսյանի խոսքերը դիվանագիտական չեն. Գամկրելիձե

Արսեն Թորոսյանի խոսքերը դիվանագիտական չեն. Գամկրելիձե

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել է ոչ դիվանագիտական: Այս մասին տեղեկանում ենք «Գրուզիա օնլայն» կայքից:

Հիշեցնենք, որ երեկ Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Հայաստանի հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան Վրաստանինը, իսկ հարեւան երկրում կորոնավիրուսի դեպքերի քիչ լինելը պայմանավորել էր թեստերի որակով ու թեստավորման մեթոդաբանությամբ:

Կենտրոնի ղեկավարը խոստովանել է, որ այս հայտարարություններն իրեն զարմացրել են, չի բացառել նաեւ, որ նախարարի խոսքը լրատվամիջոցներն են սխալ ներկայացրել: Ինչ վերաբերում է հայտարարությանը, որ Վրաստանից եկած վարորդների մոտ կորոնովիրուսի դեպքեր են հայտնաբերվել, ապա, ըստ Գամկրելիձեի, գոյություն ունի Առողջապահության միջազգային կազմակերպության կանոնակարգ: Երկու պետությունները կազմակերպության անդամ են, հետեւաբար, ըստ կանոնակարգի, Հայաստանը պետք է Վրաստանի վարակակիր քաղաքացիների մասին տեղյակ պահեր ԱՀԿ-ին ու Վրաստանին: 

կիսվել նյութով -