208 դիտում, 2020.05.23 18:02

Լա լիգան պաշտոնապես կվերսկսվի հունիսի 8-ին

Լա լիգան պաշտոնապես կվերսկսվի հունիսի 8-ին

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսի 8-ին: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Իսպանիայի վարչապետԴեպրո Սանչեսը:  

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լա լիգայի խաղերը վերսկսվելու դեպքում կանցկացվեն առանց դադարի: Առաջնությունը կանցկացվի 35 օրում, և խաղեր կլինեն ամեն օր: Լիգայի մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:     

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:   

կիսվել նյութով -