356 դիտում, 2020.05.23 16:20

Արտակարգ պատահար Մոսկվայում․ անհայտ անձը ներխուժել է Ալֆա բանկի շենք և սպառնում է պայթեցնել այն

Արտակարգ պատահար Մոսկվայում․ անհայտ անձը ներխուժել է Ալֆա բանկի շենք և սպառնում է պայթեցնել այն

 Մոսկվայի «Զեմլյանոյ Վալ» փողոցում տեղակայված Ալֆա բանկի շենքի վրա հարձակում գործած տղամարդուն իրավապահները կարողացել են բերման ենթարկել։  Այս մասին գրում է TASS լրատվականը նշելով, որ հատուկ ջոկատայինները կազմակերպված գործողության ընթացքում կարողացել են զինաթափել նրան։ Նախնական տվյալների համաձայն, նրա մոտ հայտնաբերվել է պայթուցիկ սարքի նմանվող առարկա։ Իրավապահ մարմինների գործողության ընթացքում տուժածներ չկան։ 

Հիշեցնենք, որ տղամարդը ավելի վաղ հայտարարել էր, որ շենքը, որը նրա գրավել էր ամբողջությամբ ականապատված է:
 

կիսվել նյութով -