368 դիտում, 2020.05.23 15:30

Սևանա լճի «9-րդ ալիք» լողափի տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել

Սևանա լճի «9-րդ ալիք» լողափի տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել

Սևանա լճի «9-րդ ալիք» լողափի տարածքում այսօր՝ մայիսի 23-ին, տղամարդու դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերվածը, հնարավոր է՝ լինի Կոտաքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Վ. Վիրաբյանն, ում անհետ կորելու փաստով մայիսի 8-ին Սևանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քրգործը հարուցվել էր Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Վ. Վիրաբյանի անհետ կորելու փաստով: Այդ օրը ոստիկանության Սևանի բաժին էին դիմել Վ. Վիրաբյանի հարազատները և հայտնել, որ նա Աբովյան քաղաքից եղբորը պատկանող ավտոմեքենայով եկել էր Սևան, որից հետո նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունեին:

 Նույն օրը ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ, Ծովագյուղի վարչական տարածքում՝ Սևանի ափամերձ հատվածում հայտնաբերել էին ավտոմեքենան, այնուհետև Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով որոնողական աշխատանքներին ներգրավվել էին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարարներն ու Սևանի ջրասուզակները, սակայն Սևանա լճում որոնողական աշխատանքները արդյունք չէին տվել: Ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել էին նաև որոնվողի բաճկոնն ու բջջային հեռախուսը:

կիսվել նյութով -