364 դիտում, 2020.05.23 14:35

«96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց՝ սիրտս 20 տարեկանի է»․ Ստեփանյան Սերյոժան ապաքինվել է կորոնավիրուսից

«96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց՝ սիրտս 20 տարեկանի է»․ Ստեփանյան Սերյոժան ապաքինվել է կորոնավիրուսից

96-ամյա Ստեփանյան Սերյոժան դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: Այս մասին հայտնում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: 

«Նա մեր բուժկենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսով, չուներ այլ հիվանդություն: «Շնորհակալ եմ ինձ առողջացնելու համար, 96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց սիրտս 20 տարեկանի սիրտ է, բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում: Թող բոլորն առողջ լինեն, զգույշ ու ուշադիր, դժվար է մեծերի համար հիվանդանոց ընկնելը»,- տուն գնալիս ասաց Սերյոժա պապիկը»,-նշված է բուժկենտրոնի տարածած հաղորդագրությունում:

կիսվել նյութով -