224 դիտում, 2020.05.23 13:34

Գառնի-Ջրվեժ ավտոճանապարհին «BMW»-ն բախվել է կամրջի արգելապատնեշին․ վարորդը տեղում մահացել է

Գառնի-Ջրվեժ ավտոճանապարհին «BMW»-ն բախվել է կամրջի արգելապատնեշին․ վարորդը տեղում մահացել է

Մայիսի 23-ին՝ ժամը 02:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Գառնի-Ջրվեժ ավտոճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ղ․, ծնված 1978 թ․) բախվել է կամրջի արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

կիսվել նյութով -