07.07.2022
|
||
---|---|---|
USD | 409.38 +1.18 | |
GBP | 490.85 +4.11 | |
EUR | 417.16 +0.84 | |
GEL | 141.17 +0.90 | |
RUB | 6.5 -0.11 |
ՊԲ-ի բնակարանային հերթում հաշվառված և արդեն պահեստազոր արձակված զինվորականները, ԱՀ կառավարության որոշման համաձայն և պաշտպանության նախարարի հրամանով, արդեն սկսել են ստանալ հասանելիք բնակտարածքին համապատասխան բնակարանների գնման վկայագրերը: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։
«Առաջին 21 շահառուները երկար սպասված վկայագրերը ստացել են մայիսի 23-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի կողմից:
Բանակի հրամանատարը շնորհակալություն է հայտնել ներկաներին երկարամյա արդյունավետ ծառայության համար, շնորհավորել ու հավաստիացրել, որ ՊԲ-ի ինչպես գործող, այնպես էլ պահեստազոր անցած զինվորականների բնակարանային խնդիրները այսուհետ ևս կշարունակեն մնալ երկրի ղեկավարության ու բանակի հրամանատարության մշտական ուշադրության կենտրոնում:
Հավելենք, որ առաջիկայում ծրագիրը կներառի շատ ավելի մեծ թվով նախկին զինծառայողների»,- ասված է հաղորդագրության մեջ։