Արդեն մի քանի օր է, ինչ Գավառ քաղաքում սկսվել եւ ընթանում են ասֆալտապատ փողոցների փոսային նորոգման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Գավառի քաղաքապետարանից;
Փոսային նորոգումներ են կատարվելու Ազատության, Դեմիրճյան, Շահումյան, Զորավար Անդրանիկ, Գրիգոր Նարեկացի, Օգոստոսի 29, Ռաֆիկ Թորգոմյան, Կենտրոնական հրապարակ, Բոշնաղյան, Ազատամարտիկներ, Նալբադյան, Գեդեոն Միքայելյան եւ Սայադյան փողոցներում: Փոսային նորոգման աշխատանքները կատարվում են Գավառ համայնքի բյուջեի միջոցներով: Այս նպատակով համայնքի 2020 թվականի բյուջեից հատկացվել է 11միլիոն 748 հազար դրամ: «Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Քյավառ Սերվիս» ՍՊԸ-ն: Ինչպես վստահեցնում են շինարարները՝ աշխատանքները կատարվում են սահմանված չափորոշիչներով. կտրման, մաքրման եւ ասֆալտապատման աշխատանքները կատարվում են միաժամանակ։ Ամբողջությամբ քանդվում է ասֆալտի վնասված մասը, մաքրվում, պատվում ձյութի շերտով, հետո նոր միայն ասֆալտապատվում: Մայիսի 23-ի դրությամբ փոսալցման աշխատանքներն ավարտված են մի քանի փողոցներում: Եթե եղանակային պայմանները թույլ տան, մինչեւ հունիսի սկզբները կավարտենք շինարարական աշխատանքները»,-ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալը: