278 դիտում, 2020.05.23 12:16

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնել են Վերաքննիչ դատարանից:

Արմեն Դանիելյանն այն դատավորն է, որը բեկանել էր դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումները՝ Ռոբերտ Քոչարյանին 2019 թվականի մայիսի 18-ին ազատ արձակելու, ինչպես նաեւ` մայիսի 20-ին Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու եւ սահմանադրական դատարան դիմելու որոշումները: Բացի այդ Դանիելյանը բեկանել է նաեւ Մարտի 1-ի մայր գործի ամբողջական նյութերը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություններ էին ներկայացրել՝ նրան գրավի դիմաց ազատ արձակելու, նրա խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու, նրան Արցախի եւ Հայաստանի նախկին վարչապետերի անձնական երաշախավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ: Սակայն դատարանը մերժել էր միջնորդությունները, որից հետո պաշտպանները բողոքներ էին ներկայացրել:

կիսվել նյութով -