Կատալոնական «Բարսելոնա»-ն մտադիր չէ վաճառել ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Անտուան Գրիզմանի տրանսֆերը: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն:
Կատալոնական ակումբի ղեկավարությունը չի էլ մտածում նույնիսկ վարձավճարով ֆուտբոլիստին այլ թիմի տրամադրելու մասին: Ինքը` ֆուտբոլիստը, ցանկություն չունի հեռանալու ներկայիս ակումբից և տադիր է պայքարել իր տեղի համար մեկնարկային կազմում:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Գրիզմանի ծառայություններով հետաքրքված են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, Լոնդոնի «Արսենալ»-ը: Խոսակցություններ կան, որ ֆուտբոլիստը կարող է միանալ նաև ֆրանսիական ՊՍԺ-ին: Գրիզմանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականին: