կարևոր
1618 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-23 10:11

Վերջին 1 ամսում ՌԴ-ում երրորդ հիվանդանոցն է բռնկվել․ կան զոհեր

Վերջին 1 ամսում ՌԴ-ում երրորդ հիվանդանոցն է բռնկվել․ կան զոհեր

Մայիսի սկզբից ՌԴ-ում երրորդ հիվանդանոցն է բռնկվել։ Դեպքը տեղի է ունեցել Թաթարստանի Զելենոդոլսկ քաղաքում, մայիսի 22-ի երեկոյան։ Մահացել է 3 մարդ: Այս մասին հայտնում է  Թաթարստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հրդեհի բռնկման պատճառը եղել է հիվանդանոցի անոթային բաժանմունքում տեղադրված սարքավորումը։ Չի հստակեցվում, թե ինչ սարքավորման մասին է խոսքը։ Այն ծագել է նկուղային հարկում գտնվող պալատից՝ երեք քմ մակերեսով տարածքում: Հրդեհը արագորեն մարվել է, 88 մարդ՝ տարհանվել:

Առողջապահության նախարարությունը հավելել է, որ մնացած հիվանդները բաժանվում են Զելենոդոլսկի Կենտրոնական շրջանային հիվանդանոցի բաժանմունքներում: Նրանց վտանգ չի սպառնում: