152 դիտում, 2020.05.23 10:27

Քամուց պոկված ծառը փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը

Քամուց պոկված ծառը փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը

Մայիսի 22-ին՝ ժամը 19։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի սկզբնամասում ուժեղ քամուց ծառը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են վնասված ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։

 

կիսվել նյութով -