կարևոր
1924 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-23 09:45

Համավարակի սկզբից ի վեր Չինաստանում առաջին անգամ նոր դեպքեր չեն հայտնաբերվել

Համավարակի սկզբից ի վեր Չինաստանում առաջին անգամ նոր դեպքեր չեն հայտնաբերվել

Չինաստանում համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսի վարակման որևէ նոր դեպք չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Չինաստանի առողջապահական հարցերով պետական կոմիտեի տարածած հաղորդագրությանը:

Վերջին 1 օրում գրանցվել է անախտանիշ 28 վիրուսակիր, ապաքինվել է 3 պացիենտ:

Նշվում է, որ մահվան նոր դեպք չի գրանցվել:

Չինաստանում կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր հայտնաբերվել է 82 971 դեպք, 78 258 մարդ ապաքինվել է, 79-ը շարունակում են հիվանդանոցներում մնալ, 4634 մարդ մահացել է: Կորոնավիրուսի բերովի 1711 դեպք է գրանցվել, առողջացել է 1670 մարդ: