158 դիտում, 2020.05.23 08:30

Արդյո՞ք հնարավոր է երկրորդ անգամ վարակվել կորոնավիրուսով

Արդյո՞ք հնարավոր է երկրորդ անգամ վարակվել կորոնավիրուսով

Շատ տվյալներ են հայտնվում, որ կորոնավիրուսը, հավանաբար, շրջանցում է մարդու բնածին իմունային համակարգը։ Վիրուսին ի պատասխան, մարմինը արտադրում է տարբեր նյութեր, որոնք սպանում են վարակը։ Ինչպե՞ս է գործում այդ պաշտպանությունը, և արդյո՞ք հնարավոր է երկրորդ անգամ վարակվել։

«Կրկնակի վարակման մասին տեղեկությունները դեռեւս չեն հաստատվում․ դրանք կապված են նաև ախտորոշման սխալների հետ: Հավանականությունը, որ հիվանդ մարդը կրկին վարակվել է՝ չափազանց փոքր է: Օրինակ վիրուսի կրկնակի վարակը հնարավոր է, ասենք, մեկ տարի անց, ինչպես սեզոնային շնչառական հիվանդություններինը։ Սակայն, համեմատած գրիպի կրկնվելու ցուցանիշին, կորոնավիրուսինը՝ ցածր է»,- նման տեսակետ է հայտնել գիտնական Անդրեյ Վասինը։

Կրկնակի վարակումը հնարավոր է մարդկանց ոչ մեծ խմբի մոտ, որի օրգանիզմը իմունիտետ չի արտադրում, դա կարող է լինել նաեւ ախտորոշման սխալների, կեղծ բացասական թեստերի հետեւանք։

կիսվել նյութով -