Մեքսիկայի ֆուտբոլի առաջնությունը եզրափակվել է վաղաժամ:
Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան նման որոշում է կայացրել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Մեքսիկայի այս առաջնությունը չեմպիոն չի ունենա: Այն դադարեցվել էր մարտի 15-ին:
Մինչ այս վաղաժամ եզրափակվել էին Արգենտինայի, Շոտլանդիայի Բելգիայի և Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունները:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել են մի շարք միջազգային մրցաշարեր, ինչպես նաև Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: