390 դիտում, 2020.05.22 23:55

Հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի  23-ին հատկապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ը կնվազի 8-10 աստիճանով։

Երևանում մայիսի 23-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Գիշերը կդիտվի +17, ցերեկը՝ +28, երեկոյան՝ +22 աստիճան տաքություն։          

կիսվել նյութով -