կարևոր
1944 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-22 22:53

ԱՄՆ-ում պետական դրոշները երեք օրով իջեցվել են՝ ի հիշատակ կոնորավիրուսից մահացածների

ԱՄՆ-ում պետական դրոշները երեք օրով իջեցվել են՝ ի հիշատակ կոնորավիրուսից մահացածների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով երկրում երեք օրով իջեցվել են պետական դրոշները՝ ի հիշատակ կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։

«Դաշնային բոլոր շենքերի և ազգային հուշարձանների պետական դրոշներն իջեցվելու են՝ ի հիշատակ այն ամերիկացիների, ում մենք կորցրել ենք կորոնավիրուսի պատճառով»,- գրել է ԱՄՆ նախագահը թվիթերի իր էջում։

ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 մլն 630 հազար 519 դեպք, որից ապաքինվել է 385 հազար 062 քաղաքացի։ Մահացել է 96 հազար 943 հոգի։