276 դիտում, 2020.05.22 22:06

3-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն

3-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն

3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ մայիսի 21-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, հաջողությամբ խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները:

Ստուգվել են զինծառայողների պատրաստության մակարդակը և դաշտային պայմաններում արագ ու ճշգրիտ կողմնորոշվելու կարողությունները:

կիսվել նյութով -