356 դիտում, 2020.05.22 22:39

Շտեգենը և «Բարսելոնա»-ն մոտ են նոր պայմանագրի ստորագրմանը

Շտեգենը և «Բարսելոնա»-ն մոտ են նոր պայմանագրի ստորագրմանը

Կատալոնական «Բարսելոնա»-ն և թիմի դարպասապահ գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենը մոտ են նոր պայմանագրի ստորագրմանը: Այս մասին գրում է Sport.es-ը: 

Բանակցությունները երկարել են, սակայն կողմերը կարծես թե եկել են ընդհանուր հայտարարի: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը:

Ավելի վաղ լուրեր կային, որ կողմերի միջև եղել են միայն նախնական քննարկումներ և բանակցության դադարեցումը կապված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ:

Դեռևս մարտին հայտնի դարձավ, որ կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկություն ունի երկարաձգել պայմանագիրը թիմի դարպասապահ գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենի հետ: «Բարսելոնա»-ն ուզում է, որ Տեր Շտեգենը թիմում մնա ևս 4-5 տարի: Բանակցությունները «Բարսելոնա»-ի կողմից վարում է ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը:

Գերմանիայի ազգային թիմի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ ավարտվում է 2022 թվականին:

կիսվել նյութով -