24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Կատալոնական «Բարսելոնա»-ն և թիմի դարպասապահ գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենը մոտ են նոր պայմանագրի ստորագրմանը: Այս մասին գրում է Sport.es-ը:
Բանակցությունները երկարել են, սակայն կողմերը կարծես թե եկել են ընդհանուր հայտարարի: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը:
Ավելի վաղ լուրեր կային, որ կողմերի միջև եղել են միայն նախնական քննարկումներ և բանակցության դադարեցումը կապված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ:
Դեռևս մարտին հայտնի դարձավ, որ կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկություն ունի երկարաձգել պայմանագիրը թիմի դարպասապահ գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենի հետ: «Բարսելոնա»-ն ուզում է, որ Տեր Շտեգենը թիմում մնա ևս 4-5 տարի: Բանակցությունները «Բարսելոնա»-ի կողմից վարում է ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը:
Գերմանիայի ազգային թիմի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ ավարտվում է 2022 թվականին: