28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված վիրավորանքի, սպառնալիքի եւ բռնության ցանկացած դրսեւորում՝ ակնկալելով իրավապահ մարմինների պատշաճ ուշադրությունը եւ ակտիվ գործողությունները նշված դեպքի առնչությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ փաստաբանների պալատը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Համացանցում գործող զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների համաձայն երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա:
Ըստ նույն աղբյուրների` հարձակումը կապված է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գործունեության հետ:
Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված վիրավորանքի, սպառնալիքի եւ բռնության ցանկացած դրսեւորում՝ ակնկալելով իրավապահ մարմինների պատշաճ ուշադրությունը եւ ակտիվ գործողությունները նշված դեպքի առնչությամբ»: