442 դիտում, 2020.05.22 21:36

Պուտինը Արտյոմ Ավետիսյանին նշանակել է «Նոր բիզնես» ՌՆԳ-ի տնօրեն եւս 4 տարով

Պուտինը Արտյոմ Ավետիսյանին նշանակել է «Նոր բիզնես» ՌՆԳ-ի տնօրեն եւս 4 տարով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արտյոմ Ավետիսյանին նշանակել է «Նոր բիզնես» Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության տնօրեն եւս չորս տարի ժամկետով: Այս մասին հայտնել են Ասիի մամուլի ծառայությունից ՝ ՌԴ նախագահի ստորագրած որոշման արդյունքում։

«Վլադիմիր Պուտինը Արտյոմ Ավետիսյանին 4 տարով նշանակել է «Նոր բիզնես» գործակալության տնօրեն»,- նշել են են մամուլի ծառայությունից:

Ավետիսյանը «Նոր բիզնես»-ը ղեկավարում էր 2011 թվականի օգտոստոսից: Նրա ղեկավարության ներքո 2019 թվականին Ռուսաստանում թողարկվել է «забизнес.рф» թվային հարթակ, որը թույլ է տալիս հայտնաբերել լիազորությունների չարաշահումն ու ուժայինների աշխատանքում խախտումներն ու հրապարակային տեղեկություն տալ բիզնեսի վրա ճնշման մասին:

ՌԴ նախագահը նաեւ որոշում է կայացրել 4-ամյա ժամկետով «Երիտասարդ պրոֆեսիոնալներ» ՌՆԳ-ի տնօրենի պաշտոնում Դմիտրի Պեսկովին վերանշանակելու մասին:  

կիսվել նյութով -