412 դիտում, 2020.05.22 20:38

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ծանոթացել է Ջրվեժ խոշորացված համայնքում սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ծանոթացել է Ջրվեժ խոշորացված համայնքում սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Կոտայքի մարզպետի աշխատանքային այցերը մարզի համայնքներ շարունակական բնույթ են կրում, իսկ համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը մշտապես գտնվում են իմ և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներւ վերահսկողության կենտրոնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Այսօր մարզպետը խորհրդականների՝ Արտավազդ Բարսեղյանի և Արևշատ Առաքելյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Ջրվեժ խոշորացված համայնքի Զովք, Ձորաղբյուր, Ջրվեժ բնակավայրերում, ինչպես նաեւ Հացավան, Գեղարդ և Գողթ համայնքներում։

Այցի նպատակն էր՝ տեղում ծանոթանալ 2019թ. մեկնարկած սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս բնակավայրերում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաեւ 2020թ. ՀՀ Կառավարությանը ներկայացված ծրագրերի նախապատրաստական աշխատանքների ընթացքին։

Համայնքապետերի և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ մարզպետը ծանոթացավ 2019-2020 թվականների սուբվենցիոն տարբեր ծրագրերի շրջանակներում կառուցվող և վերանորոգվող մանկապարտեզների, մշակույթի տան շինարարական և իրականացվող ասֆալտապատման լայնածավալ աշխատանքների ընթացքին։ Դրանցից շատերն արդեն այս ամառ շահագործման կհանձնվեն։

Մարզպետն ընդհանուր առմամբ իր գոհունակությունն հայտնեց իրականացվող աշխատանքների որակից։ Նաև եւս մեկ անգամ ընդգծեց իրականացվող եւ նախատեսվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերահսկողության անհարժեշտությունն իրենց՝ համայնքերի կողմից, ինչը համայնքի կայուն զարգացման գլխավոր գրավականն է և էականորեն կազդի մեր բնակավայրերում կյանքի որակի վրա։

Այս տարի եւս նախատեսվում է նախորդ տարի կառուցված ջրագծի միացումների եւ ջրաչափերի տեղադրում Ձորաղբյուր համայնքում, ներքին հարդարման և կահավորման աշխատանքներ Հացավանի մշակույթի տանը, Հացավանի Հ․ Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցի պարսպապատում մարզպետարանի խնայողությունների հաշվին, ինչպես նաեւ բավականին մեծածավալ ասֆալտապատման ու ճանապարհաշինական աշխատանքներ Գեղարդ և Գողթ բարձրլեռնային բնակավայրերում։

Բացի օրակարգային այցերը, մարզպետը շփվեց նաև բնակավայրերի բնակիչների հետ՝ համայնքներում առկա խնդիրները տեղում տեսնելու, հասկանալու և առաջիկայում լուծումներ առաջադրելու նպատակով։

Այցի մասին ավելի հանգամանալից՝ առաջիկա հրապարակումներում»,-գրել է մարզպետը։

կիսվել նյութով -