340 դիտում, 2020.05.22 20:17

Հարձակում` փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա

Հարձակում` փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա

Մայիսի 21-ի ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդ ներխուժել են բնակարան: Փաստաբանն, ըստ աղբյուրի տեղեկությունների, տանը չի եղել: Բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ են տեղացել փաստաբանի հասցեին ու հեռացել: Կատարվածի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Ըստ 168․am-ին հասած տեղեկությունների՝ հարձակումը կապված է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գործունեության հետ: Հարձակմանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։ 

Նա, մասնավորապես, գրել է.

«Հերթական հարձակումն է տեղի ունեցել փաստաբանի ընտանիքի վրա` նրա փաստաբանական գործունեությամբ պայմանավորված:
Փաստաբանների եւ նրանց ընտանիքների նկատմամբ հարձակումները, վիրավորանքները եւս այս իշխանության ձեռքբերումն են:
Կառավարության 2019 թվականի ծրագրի մեջ ասված էր, որ քայլեր կձեռնարկվեն փաստաբանության ինստիտուտի պաշտպանության համար: Դրանք ոչ միայն չեն ձեռնարկվել, այլեւ վերջերս մերժվեց նույնիսկ քննարկել փաստաբանի աշխատանքի խոչընդոտման քրեականացման մեր նախագիծը: Դուք կհարցնեք` ինչու՞:

Որովհետեւ այս իշխանությանը ձեռնտու է քաղաքականացված իրավական գործընթացներում փաստաբանների նկատմամբ վիրավորանքը, սպառնալիքը, հարձակումը, նրանց նվաստացնելը` այդպիսով վնասելով արդար դատաքննությանը եւ վստահորդների իրավունքների որակյալ պաշտպանությանը: Բայց հիշեք, ամեն ինչ ունի բումերանգի էֆեկտ: Այնպես, ինչպես ատելությունն է այսօր վերադառնում ձեզ, այնպես էլ մի օր ձեզանից շատերը կունենան իրավական օգնության կարիք»:

կիսվել նյութով -