24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Նիստում ներկայացվել է տեղեկատվություն՝ ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, ընթացիկ դինամիկայի, վարակված անձանց առողջական վիճակի, թեստավորման ծավալների վերաբերյալ:
Առաջիկա անելիքների համատեքստում քննարկման առարկա են դարձել անախտանիշ դեպքերի վարման ռազմավարությունը և ինքնամեկուսացման նկատմամբ հսկողության մեխանիզմները: Անդրադարձ է եղել, մասնավորապես, տեխնոլոգիական գործիքների կիրառմամբ կորոնավիրուսի տարածման շղթաների վերահսկելիությանը, համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով տարբեր ուղղություններով տարվող աշխատանքներին, տեսչական ստուգումների արդյունքներին, խախտումների դեպքում պատասխանատվության միջոցների կիրառմանը: Արծարծվել են նաև համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, առողջապահական համակարգի հագեցվածության և ծանրաբեռնվածությանն առնչվող հարցեր:
Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել պարետատան սահմանած կանոնների պահպանման ուղղությամբ վերահսկողական աշխատանքները: