628 դիտում, 2020.05.22 18:54

Կորոնավիրուսի կարևոր ախտանիշներից մեկը դա արյան թթվածնով հագեցվածությունն է. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի կարևոր ախտանիշներից մեկը դա արյան թթվածնով հագեցվածությունն է. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի օբյեկտիվ կարևոր ախտանիշներից մեկը դա արյան թթվածնով հագեցվածությունն է, կամ ինչպես բժիշկներն են ասում թթվածնի սատուրացիան (SpO2): Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը առցանց ձևաչափով Հանրային խորհրդի նիստի ժամանակ:

«Այն նորմայում պետք է լինի 95%-ից բարձր և դա նշանակում է, որ թոքերում թթվածնի փոխանցումը արյան մեջ տեղի է ունենանում բավարար քանակով և օրգանիզմում թթվածնաքաղց չի առաջանում:

Երբ կորոնոավիրուսի պատճառով առաջանում է թոքաբորբ և թոքերի մի հատվածը դուրս է մնում թթվածնի փոխանակման գործընթացից, սատուրացիան սկսում է անկում ապրել:

Այս ցուցանիշը մեր բոլոր պացիենտների մոտ օրական մի քանի անգամ չափվում է, որպեսզի որոշվի առողջական վիճակի փոփոխության ուղղությունը` բարելավում կամ վատթարացում և համապատասխան միջամտություններ կատարվեն»,-նշել է Թորոսյանը։

կիսվել նյութով -