246 դիտում, 2020.05.22 17:32

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար 27-ամյա երիտասարդը կալանավորվել է

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար 27-ամյա երիտասարդը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված  քննչական և այլ գործողությունների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ Վանաձոր քաղաքի բնակչի կողմից բռնություն գործադրելու դեպքի մի շարք հանգամանքներ: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրիին, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Ավելի վաղ նշվել էր, որ Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը 2020թ. մայիսի 19-ին՝ ժամը 21:35-ի սահմաններում, նույն քաղաքի «Արցախ» պուրակում նկատելով ծառայություն իրականացնող ոստիկանին, որը նույն օրը՝ ժամը 17:00-ին, 27-ամյա երիտասարդին իրավախախտում կատարելու համար բերման էր ենթարկել, վիճաբանել և քաշքշել է վերջինիս՝ նշված միջադեպի հետ կապված,  բռունցքներով դիտավորությամբ մի քանի հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, համազգեստից պոկել ծառայողական տարբերանշանը և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

կիսվել նյութով -