24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ ձեւավորված հարաբերություններն՝ ընդգծելով, որ դրանց կատարելագործումը պետք է մշտական բնույթ կրի:
Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը կարեւորել է Արցախի նորընտիր Ազգային ժողովի հետ փոխգործակցության ակտիվացումը եւ որակապես նոր հարաբերությունների կառուցումը:
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ նախագահի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հավաստիացրել, որ կգործադրեն բոլոր ջանքերը Արցախի իրենց գործընկերների հետ աշխատանքի ավելի սերտ ու արդյունավետ մեխանիզմների մշակման համար:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: