562 դիտում, 2020.05.22 17:21

ԻՔՄ-ն կդիմի Արցախի ոստիկանություն` նախագահի երդմնակալությանը հաջորդած խնջույքի մասնակիցներին վարչական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով

ԻՔՄ-ն կդիմի Արցախի ոստիկանություն` նախագահի երդմնակալությանը հաջորդած խնջույքի մասնակիցներին վարչական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» այսօր դիմում է ներկայացնելու Արցախի ոստիկանություն՝ խնդրելով վարչական պատասխանատվության ենթարկել երեկ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալությանը հաջորդած խնջույքի մասնակիցներին՝ ԱՀ պարետի Թիվ 2 որոշման պահանջները խախտելու համար:

«Արցախի ոստիկանությանը դիմումով խնդրելու է տուգանել ԱՀ պարետի որոշման պահանջները խախտած անձանց, այդ թվում՝

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկին Աննա Հակոբյանին,

ՀՀ Աժ նախագահ Արարատ Միրզոյանին և նրա տիկին Գոհար Աբաջյանին,

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին,

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին,

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին,

ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանին,

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին,

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին,

ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանին և այլոց»,-ասված է գրասենյակի հայտարարության մեջ:

կիսվել նյութով -