կարևոր
1429 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-22 16:12

Մալայզիայի վարչապետը 14 օր կլինի ինքնամեկուսացման մեջ

Մալայզիայի վարչապետը 14 օր կլինի ինքնամեկուսացման մեջ

Մալայզիայի վարչապետ Մուհիդին Յասսինն ուղարկվել է տնային կարանտինի, քանի որ կարող է վարակված լինել կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը: Մալայզիայի կառավարության ղեկավարն ինքնամեկուսացման մեջ կլինի 14 օր:

Ավելի վաղ նա ներկա էր եղել մի մարդու հետ հանդիպմանը, որի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: «Հանդիպման բոլոր մասնակիցները պետք է 14 օրյա կարանտինի անցնեն»,-ասված է կառավարության հայտարարության մեջ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 212-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։