կարևոր
1533 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-22 16:04

Վանաձոր քաղաքի 25-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համաքաղաքացուն դանակահարելու կասկածանքով

Վանաձոր քաղաքի 25-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համաքաղաքացուն դանակահարելու կասկածանքով

2020թ. մայիսի 16-ին՝ ժամը 00.30-ին Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի եւ գոտկային շրջանի ծակած-կտրած թափանցող վերք ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նույն օրը 27-ամյա բնակչի մայրը ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2020թ. մայիսի 15-ին՝ ժամը 21.35-ի սահմաններում իրենց շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ որդուն դանակահարել է նույն շենքի բնակիչը՝ ծնված 1995թ.:

Դեպքի առթիվ 2020 թվականի մայիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործը: 27-ամյա երիտասարդը տուժող է ճանաչվել:

Կատարված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է Վանաձոր քաղաքի բնակիչը՝ ծնված 1995թ.: Վերջինս ձերբակալվել է:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն: Հայտնաբերվել են արնանման հետքեր, ագրավվել են հագուստներ, հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: