կարևոր
1789 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-22 15:45

Ստիպված ենք պահպանել որոշ սահմանափակումներ. Գախարիա

Ստիպված ենք պահպանել որոշ սահմանափակումներ. Գախարիա

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը չեղարկելուց հետո երկրում ուժի մեջ կմնան որոշ սահմանափակումներ:

«Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին մայիսի 22-ին հայտնել է Վրաստանի վարչապետ Գերոգի Գախարիան Միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստի ժամանակ:

«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ստիպված ենք պահպանել որոշ սահմանափակումներ»,-ասել է Գախարիան:  Նա նշել է, որ արգելքը կշարունակի մնալ, բացի տաքիսներից, բոլոր տեսակի հասարակական տրանսպորտի վրա՝ ներառյալ ավիափոխադրումները: Առայժմ թույլ չեն տա վերսկսկել աշխատանքը առևտրի կենտրոններին, մարզասրահներին և ռեստորաններին:

Վրաստանում մայիսի 22-ին դադարեցվում է արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում: Այս ընթացքում կարանտինի ռեժիմը խախտելու տուգանքը կազմել է 3 հազար լարի (շուրջ 930 ԱՄՆ դոլար):