կարևոր
1951 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-22 15:02

«Ծնունդդ շնորհավոր, հայրիկ». Սեդա Ազնավուրը տեսանյութ է հրապարակել

Այսօր աշխարհռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կդառնար 96 տարեկան:

Նրա ծննդյան օրվա առիթով դուստրը՝ Սեդա Ազնավուրը, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով՝ «Ծնունդդ շնորհավոր, հայրիկ» (BON ANNIVERSAIRE MON PÈRE)։ Շանսոնյեի երգի հնչյուններն ուղեկցվում են արխիվային կադրերով։

Հայ գաղթականի ընտանիքում ծնված ու Ֆրանսիայում բնակություն հաստատած երգիչը հեղինակել է ավելի քան 1000 երգ իր եւ այլ կատարողների համար, համագործակցել է այնպիսի արտիստների հետ ինչպիսիք են՝ Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Պասիդո Դոմինգոն, Ռեյ Չարլզը, Շերը: Ազնավուրը ամերկյան «Թայմ» հանդեսի հարցումների արդյունքում ճանաչվել է «Դարի արվեստագետ»: Մինչ այսօր Շառլ Ազնավուրի ընտանիքը Հայաստանի կողքին է բարեգործություններով շարունակելով նրա գործը: