կարևոր
739 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-22 13:57

Կենսաբազմազանության միջազգային օրը նշվում է «Մեր լուծումները բնության մեջ են» խորագրով

Կենսաբազմազանության միջազգային օրը նշվում է «Մեր լուծումները բնության մեջ են» խորագրով

Միջազգային հանրության ուշադրությունը կենսաբազմազանության կորստի համաշխարհային խնդրին սևեռելու նպատակով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախաձեռնությամբ մայիսի 22-ը նշվում է որպես Կենսաբազմազանության միջազգային օր:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, այս տարի այն անցկացվում է «Մեր լուծումները բնության մեջ են» խորագրի ներքո:

Մայիսի 22-ը, ըստ էության, հիշեցում է, որ մարդկությունը պարտավոր է հետամուտ լինել կենսաբազմազանության պահպանությանը և չեզոքացնել դրան սպառնացող վտանգները, շարունակաբար աշխատել մոլորակի բնակիչների իրազեկվածության մակարդակի բարձրացման, ոլորտին վերաբերող նորարարական որոշումների ընդունման և կենսաբանական բազմազանության կորուստների նվազեցման ուղղությամբ։

Գործում է Կենսաբանական բազմազանության մասին Կոնվենցիան, որը միջազգային պայմանագիր է։ Դրա նպատակն է համակարգել կենսաբազմազանության պահպանության և կենսապաշարների ռացիոնալ օգտագործման, կենսաբազմազանության օգուտների արդարացի և հավասար ու համատեղ օգտագործման ոլորտները:

Կոնվենցիան ստորագրել է 193 երկիր, այդ թվում` Հայաստանը: