կարևոր
1910 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-22 14:02

Փորձագետը պատմել է կորոնավիրուսի պատճառով ճգնաժամից դուրս գալու միջոցների մասին

Փորձագետը պատմել է կորոնավիրուսի պատճառով ճգնաժամից դուրս գալու միջոցների մասին

COVID-19-ի պատճառած տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ կլինի արտակարգ միջոցներ ձեռնարկել, սակայն դրա համար անհրաժեշտ է տուժած երկրների տնտեսությունների համաժամանակյա բացումը։ Այս մասին տեսակետ է հայտնել նորացված Բրետոն-Վուդի կոմիտեի գործադիր տնօրեն Մարկ Ուզանը, հաղորդում է РИА Новости-ն։

«Ես կարծում եմ, որ երբ այդ ճգնաժամն ավարտվի, մենք ապրելու ենք բոլորովին այլ աշխարհում, այլ տնտեսությունում։ Այսպիսով, երկրները պետք է որոշակի արտակարգ միջոցներ ձեռնարկեն։ Հիմա դժվար է կանխատեսել, թե ինչ համակարգված միջոցներ պետք է ձեռնարկվեն, եթե միայն մենք չտեսնենք տարբեր երկրների տնտեսությունների համաժամանակյա բացումը։ Քանի որ որոշ երկրներ հիմա արդեն բացում են իրենց սահմանները, իսկ մյուսները, ընդհակառակը՝ փակում են։ Այսինքն, երբ մենք աշխատում ենք ճգնաժամի հետ, որը գոյություն ունի մարդկանց փոխհարաբերություններում, որոնք հավասարապես ազդել են ԱՄՆ-ի եւ Չինաստանի վրա, անհրաժեշտ է, որ գլոբալ տնտեսությունը բացվի: Բայց դա տեղի չի ունենա, քանի դեռ պարզ չէ՝ համաճարակի բռնկումն ավարտվել է, թե ոչ»- նշել է Ուզանը։

Ուզանի կարծիքով՝ շատ բարձր են COVID-19-ի պատճառած ներկայիս ճգնաժամի հետեւանքների ռիսկերը։ Նա նաեւ նշել է, որ ներկայիս տնտեսական ճգնաժամն իսկապես աննախադեպ է։

«Եվ այդ պատճառով մենք կարող ենք դուրս գալ այդ ճգնաժամից, միայն եթե ամրապնդենք միջազգային համագործակցությունը»,-հավելել է փորձագետը: