կարևոր
1233 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-22 13:14

Ճապոնիայում վստահ են` ՄՕԿ-ը կանցկացնի Տոկիոյի ՕԽ-ն 2021 թվականին

Ճապոնիայում վստահ են` ՄՕԿ-ը կանցկացնի Տոկիոյի ՕԽ-ն 2021 թվականին

Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն վստահ է, որ ՄՕԿ-ը խաղերը կանցկացնի ըստ պլանավորվածի:

Կազմկոմիտեն հույս է հայտնել, որ, անկախ կորոնավիրուսի համաճարակի առկայության այս փուլից, ՄՕԿ-ը կանցկացնի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը Տոկիոյում:

Ավելի վաղ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախն ասել էր, որ անհնար է մի քանի տարի շարունակ փոխել միջազգային այս և այն մարզաձևերի ֆեդերացիաների օրացույցային պլանները: Տոկիոյի օլիմպիական խաղերը առհասարակ կչեղարկվեն, եթե դրանք չանցկացվեն 2021 թվականի ամռանը: 

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ-­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: