24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
«Աֆման» ուժգին փոթորկի հասցրած վնասներից հետո Հնդկաստանի արևելքում և Բանգլադեշում մայիսի 22-ին սկսվել են վերականգնողական աշխատանքները:
Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն: Փոթորիկն իր ետևից թողել է հարյուրավոր կիլոմետրերով քանդված, ավերված տարածքներ:
Հիմնական հարվածը հասել է Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգին: Այստեղ մահերի թիվը կազմում է 72: Փոթորկի հետևանքով հազարավոր տներ քանդվել են, հեղեղվել է տեղի օդանավակայանը, բազմաթիվ տներ մնացել են առանց տանիքի, ավելի քան մեկ միլիոն տնային տնտեսություն՝ առանց էլեկտրականության: Տեղական իշխանությունները նշում են, որ փոթորկից վնասը շատ ավելի մեծ եղավ, քան կորոնավիրուսից:
Բանգլադեշում փոթորկի հետևանքով 7 մարդ է զոհվել, ավերվել են հազարավոր ֆերմաներ: Փոթորիկի արագությունը հասել է 200 կմ/ժ:
Հնդկաստանում տարհանվել է ավելի քան 600 հազար, Բանգլադեշում՝ 2.6 միլիոն մարդ: Այդ տարածքներում 1999 թվականից այս կողմ նման ուժգնության փոթորիկ չէր եղել: