կարևոր
1430 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-22 12:42

Փրկարարները քաղաքացուն անվնաս իջեցրել են ժայռից

Փրկարարները քաղաքացուն անվնաս իջեցրել են ժայռից

Մայիսի 21-ին, ժամը 22։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Ծաղկեվանքի մոտակայքում գտնվող «Մեծ խաչ»-ի տարածք և չի կարողանում ինքնուրույն իջնել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Ռուբեն Ս․-ն (ծնված 1999 թ.) բարձրացել է ժայռը և մթության ու տեղանքում չկողմնորոշվելու պատճառով չի կարողացել ինքնուրույն իջնել:

Փրկարարները քաղաքացուն փրկարարական պարանների օգնությամբ անվնաս իջեցրել են ժայռից: