28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Արդարադատության նախարարությունը շարունակում է էլեկտրոնային արդարադատության ներդրմանն ուղղված աշխատանքները՝ գործարկելով Վճարման կարգադրությունների էլեկտրոնային համակարգ:
Ներկայում, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, էլեկտրոնային եղանակով ներկայացված վճարման կարգադրությունները բաշխվում են Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր դատավորների միջեւ: Նախատեսվում է նաեւ նշված գործերի բաշխումն ընդլայնել Հայաստանի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների միջեւ:
«Վճարման կարգադրություն» էլեկտրոնային համակարգի ներդրումն իրականացվել է Բարձրագույն դատական խորհրդի հետ համագործակցության արդյունքում եւ ԱՄՆ ՄԶԳ «Դատական գործերի փաստաթղթերի թվայնացում եւ էլեկտրոնային դատարանների համակարգերի ներդրում Հայաստանի Հանրապետությունում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Արդարադատության նախարարությունը, դատական եւ իրավական բարեփոխումների շրջանակում, առաջիկայում նախատեսում է ներդնել նաեւ սնանկության, վարչական, քաղաքացիական եւ քրեական գործերով էլեկտրոնային համակարգեր:
Վճարման կարգադրության էլեկտրոնային համակարգից օգտվելու քայլերին կարող եք ծանոթանալ այստեղ: