29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 894-ով՝ ընդհանուրը դառնալով 326 հազար 448:
Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Այսպիսով, արդեն մեկ շաբաթ, օրվա կտրվածքով վարակավածության նոր դեպքերի աճը չի գերազանցում 10 հազարը: Օպերատիվ շտաբի տվյալներով, օրվա կտրվածքով աճը 2.8 տոկոս է՝ նախորդ 2.9-ի դիմաց:
Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա վարակվածների ընդհանուր թվում ապաքինվածների բաժինը կազմում է 30,6 տոկոս: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսը հաղթահարել է 99 հազար 825 մարդ:
Վերջին մեկ օրում ապաքինվածների թիվը կազմել է 7 հազար 144, իսկ մահացության ցուցանիշն ավելացել է 150-ով՝ ընդհանուրը դառնալով 3 հազար 249: Օրվա կտրվածքով մահվան այս ցուցանիշն ամենաբարձրն է երկրում վարակի բռնկումից ի վեր: